Logo

Fastex ՊԼ. «Ալաշկերտի» անսպասելի պարտությունը

19:05 / 03.11.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Գանձասարից»։

Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմի հաղթական գոլը 47-րդ րոպեին խփեց Լևոն Վարդանյանը։

«Գանձասարն» ընթացիկ մրցաշրջանում տարավ երկրորդ հաղթանակը և 9 միավորով 8-րդ տեղում է։ «Ալաշկերտը» մնաց 25 միավորով, նահանջեց երկրորդ տեղ` առաջատարությունը զիջելով 27 միավոր վաստակած «Արարատ-Արմենիային»։

Fastex Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Գանձասար» - «Ալաշկերտ»` 1-0

Լևոն Վարդանյան, 47

Հեռացում` Մոմո Տուռե, 80 («Ալաշկերտ»)

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner