Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում 4-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Շիրակի» դեմ խաղում։
Գյումրիից ժամանած հյուրերից հաշիվը բացեց Լյովա Մրյանը, իսկ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմից գոլով աչքի ընկան Արայիկ Էլոյանը, Ուգո Օլիվեյրան, Արթուր Սերոբյանն ու Փոլ Այոնգոն։
Այս հանդիպումը սկսվել էր դեռ նոյեմբերի 30-ին, սակայն ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայի ստադիոնի էլեկտրականության անջատման պատճառով 26-րդ րոպեին՝ 0-0 հաշվի պայմաններում, դադարեցվել էր։
«Արարատ-Արմենիան» առաջնության աշնանային շրջանը 34 միավորով ավարտեց առաջին տեղում։ «Շիրակը» 10 միավորով 8-րդն է։
Fastex Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»` 4-1
Արայիկ Էլոյան, 45+4, Ուգո Օլիվեյրա, 50, Արթուր Սերոբյան, 66, Փոլ Այոնգո, 90+1 - Լյովա Մրյան, 41
Չիրացված 11-մետրանոց` Խուան Բալանտա, 18 («Արարատ-Արմենիա»)
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


