Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Նոան» Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում չհաղթեց «Վանին». արձանագրվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0:
Գործող չեմպիոնը 23 միավորով 5-րդ տեղում է, «Վանը»` 21 միավորով 6-րդ։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 2025 թվականին առաջնությունում վերջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 6-ին` երկրորդ տուրից հետաձգված խաղում մրցելով ԲԿՄԱ-ի դեմ։ «Վանի» համար սա տարվա վերջին հանդիպումն էր։
Fastex Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Վան» - «Նոա»` 0-0
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


