Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Փյունիկն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
Արտակ Օսեյանի գլխավորած թիմի գոլերը խփեցին Էրիկ Օկանսին ու Խավի Մորենոն։
«Փյունիկը» վաստակեց 22 միավոր` բարձրանալով երրորդ տեղ։ ԲԿՄԱ-ն 11 միավորով 7-րդ տեղում է։
Fastex Պրեմիեր լիգա, 12-րդ տուր
ԲԿՄԱ - «Փյունիկ»` 1-2
Արթուր Ասկարյան, 57 - Էրիկ Օկանսի, 12, Խավի Մորենո, 66 (11մ)
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


