Fastex Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում փոխչեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունեց առաջատար «Ուրարտուին» և հաղթեց 2-1 հաշվով:
23-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը, առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 9-րդ րոպեին Դմիտրի Գունկոյի թիմից հաշիվը հավասարեցրեց առաջնության լավագույն ռմբարկու, ռուս հարձակվող Իվան Իգնատիևը:
74-րդ րոպեին Ռուի Մոտայի թիմին հաղթանակ պարգևեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիոն` 2-1:
«Նոան» Լոնդոնի «Չելսիի» դեմ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի արտագնա խաղից առաջ 22 միավորով Fastex Պրեմիեր լիգայում չորրորդն է: «Նոան» 10 խաղ է անցկացրել: «Ուրարտուն» 13 հանդիպումից հետո 29 միավորով մնաց առաջին տեղում, չորս միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Փյունիկին», որը 11 խաղ է անցկացրել:
Fastex Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
«Նոա» - «Ուրարտու»` 2-1
Իմրան Ուլադ Օմար, 23, Գոնսալու Գրեգորիո, 74 - Իվան Իգնատիև, 45+9