Պորտուգալիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիքսը մարզվում է «Ալ Նասրի» հետ՝ չնայած նրան, որ տրանսֆերը դեռ հաստատված չէ, հայտնում է Marca-ն:
✈️⚽ João Félix ya está en Arabia entrenando con Al-Nassr
— MARCA (@marca) July 29, 2025
👀 Y no se separa de su ídolo, Cristiano Ronaldo 😁 pic.twitter.com/J7cn8r8VaU
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ալ Նասրը» Լոնդոնի «Չելսիի» հետ համաձայնեցրել է Ժոաու Ֆելիքսի տրանսֆերը: Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը տրանսֆերի համար 30 միլիոն եվրո կանխավճար կտա: Ըստ տեղեկությունների՝ նոր ակումբում Ֆելիքսը կստանա տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ:
Հարձակվողն «Ալ Նասրում» հանդես կգա Պորտուգալիայի ազգային հավաքականում իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ:


