Logo

ՖԻՖԱ. Հայաստանի ազգային հավաքականի դիրքը, առաջատար եռյակը

19:07 / 10.07.2025Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ն թարմացրել է տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճանով և 105-րդն է:

Նախորդ թարմացումից հետո` հունիսին, Հայաստանի հավաքականը երկու ընկերական խաղ էր անցկացրել, որոնցում 2-5 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին, 2-2 հաշիվը գրանցել Չեռնոգորիայի հետ: 

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է, երկրորդը` Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, երրորդը` աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան:

fastnews-ads-banner