«Պալերմոն» հայտարարել է Ֆիլիպո Ինձագիին գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
51-ամյա մասնագետի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր, որը կարող է երկարաձգվել 1 տարով:
2024/25 մրցաշրջանում Ինձագին գլխավորում էր «Պիզան», որին 34 տարվա դադարից հետո դուրս բերեց Ա Սերիա: «Պալերմոն» հանդես է գալիս Բ Սերիայում: