ՖԻՄԱ ակումբը նվաճել է վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի պրոֆեսիոնալ լիգայի չեմպիոնական տիտղոսը:
Հայաստանի Պրո լիգան անցկացվել է չորս փուլով: ՖԻՄԱ-ն վերջին խաղային օրը հաղթել է «Գյումրի» թիմին: Մարզային ակումբն էլ երկու փուլերում հաջող հանդես գալու շնորհիվ դարձել է փոխչեմպիոն:
Երրորդ տեղը գրավել է ՄՍԿՀ թիմը, որը մեկ միավորով է զիջել «Գյումրիին»:
Առաջնության MVP է ճանաչվել ՖԻՄԱ թիմի հարձակվող Աշոտ Բալաբեկյանը։