Անգլիական «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» ակումբից տեղափոխվել է Կատարի «Ալ Սադ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Բրազիլացի 33-ամյա ֆուտբոլիստն ու կատարական ակումբը ստորագրել են երկու տարվա պայմանագիր:
Ֆիրմինոն 2023 թվականի հուլիսից էր հանդես գալիս «Ալ Ահլիում», որի կազմում 65 խաղում խփել է 21 գոլ և կատարել 17 ասիստ:
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Լիվերպուլում» խաղացել է 2015-2023 թվականներին, մասնակցել 362 խաղի, խփել 111 գոլ և կատարել 76 գոլային փոխանցում:
🗣️ | First words | الكلمات الأولى 👋🏼#السد | #AlSadd pic.twitter.com/8r4qekt9DB
— 🏆 #81 Al Sadd SC | نادي السد (@AlsaddSC) July 23, 2025
Welcome Bobby to your home 🐺⚪️⚫️#AlSadd | #السد pic.twitter.com/XeRACklgU8
— 🏆 #81 Al Sadd SC | نادي السد (@AlsaddSC) July 23, 2025


