«Լիվերպուլը», ի հիշատակ ակումբի հավերժ «20» համար Դիոգու Ժոտայի, 2025/26 մրցաշրջանում հանդես կգա հատուկ տարբերանշանով, հայտնում է մերսիսայդյան գրանդի պաշտոնական կայքը։
Ակումբի մարզաշապիկների դիմերեսին գրված կլինի Forever 20 (հավերժ 20)։ Պորտուգալացի ֆուտբոլիստն այդ խաղահամարով էր հանդես գալիս «Լիվերպուլում»։
«Լիվերպուլը» նաև «Էնֆիլդ» ստադիոնի տարածքում Ժոտայի ու նրա եղբոր` Անդրե Սիլվայի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրի։
28-ամյա Ժոտան ու նրա 26-ամյա եղբայրը, որը ևս ֆուտբոլիստ էր, մահացել են հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից:
We wish to express our heartfelt gratitude and appreciation to everyone who has taken the time to leave tributes in honour of Diogo Jota and his brother Andre Silva at Anfield.
— Liverpool FC (@LFC) July 26, 2025
The club is now able to provide details on how it will create more permanent tributes moving forward.


