Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նոյեմբերի 3-ին արգենտինացի ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ախտորոշվել է մկանային բորբոքում։ «Լոս Բլանկոսը» չի հայտնել նրա ապաքինման ժամկետը։
The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանան սոցցանցերում գրում է, որ 18-ամյա կիսապաշտպանը բաց կթողնի նոյեմբերի 4-ին «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում կայանալիք հանդիպումը։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


