Ֆրանսիացի անվանի կիսապաշտպան Մատյո Վալբուենան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Օլիմպիակոս», հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնագիրը 1 տարով է։
40-ամյա ֆուտբոլիստը Պիրեյը ներկայացնող ակումբում հանդես է եկել նաև 2019-2023 թվականներին, 150 խաղում 18 գոլ է խփել, կատարել 43 ասիստ։ Նա 2024/25 մրցաշրջանում խաղացել է հունական մեկ այլ ակումբում` «Կալիթեայում»։
Վալբուենան 2010-15թթ. հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 52 հանդիպման, գրանցել 8 գոլ ու 20 ասիստ։ Նա հավաքականից հեռացել է Կարիմ Բենզեմայի հետ ունեցած հայտնի սկանդալից հետո։


