Logo

Ֆրենկի դե Յոնգ. «Նորից շատ ենք գոլեր ընդունում. պետք է փոխել դա»

15:48 / 06.11.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն ամփոփել է «Բրյուգեի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրի հանդիպումը (3-3), հայտնում է Marca-ն:

«Մենք պետք է հաղթեինք այս հանդիպումը: Անխոս, պետք է ավելի լավ խաղանք ու բարելավենք մեր խաղը որոշ դրվագներում:

Պետք է մոռանալ նախորդ մրցաշրջանի մասին: Մենք չենք հաղթել Չեմպիոնների լիգան ու լավագույն թիմը չէինք Եվրոպայում: Նորից շատ ենք գոլեր ընդունում, ինչպես նախորդ մրցաշրջանում: Պետք է կենտրոնանանք»,- ասել է Դե Յոնգը:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner