Logo

Բեն Ջեյքոբս. Ֆրիմպոնգը բուժզննում անցավ՝ նոր ակումբ տեղափոխվելու համար

11:15 / 20.05.2025Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերի» աջ կիսապաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը շատ մոտ է կարիերան «Լիվերպուլում» շարունակելուն, գրում է ինսայդեր Բեն Ջեյքոբսը:

Նիդերլանդցին արդեն բուժզննում է անցել մերսիսայդյան ակումբի համար: Անգլիայի չեմպիոնը «Բայերին» տեղեկացրել է, որ վճարելու է 24-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը, որը 35 միլիոն եվրո է:

Ֆրիմպոնգն ու «Լիվերպուլը» համաձայնեցրել են անձնական պայմանագրի բոլոր կետերը: Համաձայնագիրը կլինի 5 տարով:

«Մանչեսթեր Սիթիի» սանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 53 խաղի, խփել է 5 գոլ, կատարել 13 ասիստ:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner