Logo

Ֆորմուլա-1. Լանդո Նորիսը՝ Մեծ Բրիտանիայի Գրան պրիի հաղթող

23:17 / 06.07.2025Ֆորմուլա 1
null

Բրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթեց Ֆորմուլա-1-ի տնային Գրան պրին:

Նորիսը Մեծ Բրիտանիայի Գրան պրիի գլխավոր մրցարշավում գրանցեց 1:37:15.735 արդյունք: Երկրորդ տեղը զբաղեցրեց «Մաքլարենի» մեկ այլ ներկայացուցիչ, ավստրալացի Օսկար Պիաստրին: Լավագույն եռյակը եզրափակեց շվեյցարական «Զաուբերի» գերմանացի մրցարշավորդ Նիկո Հյուլկենբերգը:

Իտալական «Ֆերարիի» բրիտանացի ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնը չորրորդն էր, գործող չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը` 5-րդը:

Ընդհանուր հաշվարկում Պիաստրին առաջատարն է, Նորիսը` երկրորդը, Ֆերստապենը` երրորդը:

fastnews-ads-banner