Վերջին չորս տարիների անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթեց Իտալիայում կայացած Էմիլիա Ռոմանիայի Գրան պրին։
Ֆերստապենին հաջորդեցին «Մաքլարենի» պիլոտները` համապատասխանաբար Լանդո Նորիսն ու Օսկար Պիաստրին։
Ընդհանուր հաշվարկը 146 միավորով գլխավորում է Պիաստրին։ Նորիսը 133 միավորով երկրորդն է, Ֆերստապենը` 124 միավորով երրորդը։
Կոնստրուկտորների գավաթում 279 միավորով առաջատարը շարունակում է մնալ «Մաքլարենը», «Մերսեդեսն» ունի 147, իսկ «Ռեդ Բուլը»` 131 միավոր։
Հաջորդ Գրան պրին կկայանա մայիսի 25-ին Մոնակոյի մրցուղում։
Ֆորմուլա 1-ի որակավորման փուլերը և Գրան պրիները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։