Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալյաեսը մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը ժամկետով նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, հայտնում է «Զինագործների» մամուլի ծառայությունը:
27-ամյա բրազիլացին անգլիական գրանդում է 2020 թվականից:
2024/25 մրցաշրջանում Գաբրիելն «Արսենալի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, խփել 5 գոլ, կատարել 3 ասիստ: