Լեհաստանում ավարտվող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 12-րդ ոսկե մեդալը:
Մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Գարիկ Կարապետյանը (109 կգ) մինչև 23 տարեկանների պայքարում երկամարտի 402 կգ (182+220) արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր: Կարապետյանը հավասարը չուներ նաև պոկում ու հրում վարժություններում:
Ի դեպ, հայ ծանրորդը երկրորդ տեղը գրաված վրացի Զազա Լոմտաձեին գերազանցեց 27 կիլոգրամով, երրորդ տեղում հանգրվանած ադրբեջանցի Ալի Շուքլուրլուին` 28 կիլոգրամով:
Ավելի վաղ Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել Լիանա Գյուրջյանը (Մ23, 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (Մ20, 87 կգ), Ալեքսանդր Լազարյանը (Մ20, 102 կգ), Սուրեն Գրիգորյանը (Մ23, 89 կգ), Էմմա Պողոսյանը (Մ20, 81 կգ), Աննա Ամրոյանը (Մ20, 76 կգ), Ժորա Գրիգորյանը (Մ20, 55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ20, 59 կգ),Գառնիկ Չոլակյանը (Մ23, 61 կգ), Գոռ Սահակյանը (Մ23, 73 կգ), Նարեկ Մկրտչյանը (Մ20, 81 կգ), Ռաֆիկ Մինասյանը (Մ20, 61 կգ), Մարգարիտա Առաքելյանը (Մ23, 87 կգ) և Միլենա Խաչատրյանը (Մ23, 81 կգ) արժանացել են արծաթե, իսկ Կարեն Մարգարյանը (Մ23, 81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (Մ20, 89 կգ) և Մնացական Աբրահամյանը (Մ23, 89 կգ)` բրոնզե մեդալի։