Հարձակվող Սարգիս Ադամյանը մարզվում է գերմանական «Քյոլնի» երկրորդ թիմի հետ, հաղորդում է Geissblog-ը:
32-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշել է` առանց փոխհատուցման չի խզի «Քյոլնի» հետ պայմանագիրը: Ադամյանը Բունդեսլիգան ներկայացնող ակումբում ամսական ստանում է մոտ 100 հազար եվրո աշխատավարձ:
Ակումբն էլ չի ցանկանում հայ ֆուտբոլիստին խոշոր փոխհատուցում տալ: Ի դեպ, Երրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Օսնաբրյուկի» հետ համաձայնության գալուց հետո ձախողվել են ակումբի և Ադամյանի ներկայացուցիչների միջև բանակցությունները: Հարձակվողի գործակալն ավելի լավ պայմաններով համաձայնագիր է ցանկանում ստանալ գերմանական ակումբից, որն էլ պատրաստ չէ դրան:
Եթե մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն Ադամյանն ու «Քյոլն» ընդհանուր հայտարարի չգան, հարձակվողը 2025/26 մրցաշրջանում կխաղա ակումբի երկրորդ թիմում:


