Գերմանիայի ֆուտբոլի լիգան ներկայացրել է նոր Սուպերգավաթը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Սուպերգավաթն այսուհետև կկոչվի Ֆրանց Բեկենբաուերի անունով: Գավաթի տարբերանշանի վրա կլինի լեգենդար գերմանացու նկարը:
Գերմանիայի Սուպերգավաթն 2025 թվականին կվիճարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» և գավաթակիր «Շտուտգարտը»:
Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում: