Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը «Պուշկաշ Ակադեմիայի» կազմում դարձել է Հունգարիայի փոխչեմպիոն:
Վերջին տուրում «Պուշկաշ Ակադեմիան» տանը 4-3 հաշվով հաղթել է «Դիոշդյորին»: 20-ամյա Հարությունյանը կրկին հանդես է եկել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, փոխարինվել է 60-րդ րոպեին:
«Պուշկաշ Ակադեմիան» 66 միավորով է ավարտել առաջնությունը, երեք միավորով զիջել է «Ֆերենցվարոշին», որը դարձել է Հունգարիայի 36-ակի չեմպիոն:
Հարությունյանը 2024/2025 մրցաշրջանում Հունգարիայում անցկացրել է 15 խաղ, կատարել մեկ ասիստ: