Logo

Գրեմմիի 2026-ի հաղթողներն ու քաղաքական ելույթները

14:52 / 02.02.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Լոս Անջելեսում կիրակի երեկոյան տեղի է ունեցել 68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը: Այս տարի երաժշտական ամենահեղինակավոր միջոցառումը անցել է ոչ սովորական, այլ ավելի քաղաքականացված ձևով:

Մասնակիցներն իրենց բողոքի խոսքն են բարձրաձայնել ԱՄՆ ոստիկանության դեմ, որի գործողության հետևանքով 2 ցուցարար էր սպանվել:

Երեկոյի ամենաշատ մրցանակ ստացած աստղը Քենդրիկ Լամարն էր, ով ներկայացված 9 անվանակարգից հաղթել է 5-ում: Լամարը գերազանցել է Ջեյ Զիի ռեկորդը՝ դառնալով Գրեմմիի պատմության մեջ ամենաշատ պարգևատրված ռեփերը։

Պուերտոռիկացի ռեփեր Բեդ Բաննին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա ալբոմ» անվանակարգին: Նա իր ելույթի խոսքը սկսել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) դեմ բոյկոտով.

«Մենք վայրենիներ, կենդանիներ կամ այլմոլորակայիններ չենք։ Մենք մարդիկ ենք, և մենք ամերիկացիներ ենք...», - հայտարարել է արտիստը։

Լավագույն երգ անվանակարգում հաղթող է ճանաչվել Բիլլի Այլիշի «Wildflower» երգը: Նա նույնպես իր ելույթը սկսել է ICE-ի դեմ ուղղված հայտարարությամբ: Պարզաբանելով՝ գողացված հողում անօրինական մարդիկ չկան:

Լեդի Գագան առաջադրված 7 անվանակարգից հաղթել է 4-ում. «Լավագույն փոփ վոկալ ալբոմ», «Լավագույն երգ», «Լավագույն պարային ձայնագրության» և «Լավագույն ռեմիքս»:

Պատմական նվաճում էր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի Գրեմմի մրցանակի արժանանալը: Մրցանակը ստացել է «Երաժշտությունը Ջոն Ուիլյամսի կողմից» վավերագրական ֆիլմի համար, որը համահեղինակել է Ռոն Հովարդի հետ։ Այս մրցանակը Սփիլբերգին դարձրել է EGOT ( Emmy, Grammy, Oscar և Tony) մրցանակների ամբողջական հավաքածուի տեր։

Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել նաև Ջասթին Բիբերը, Սաբրինա Քարփենթերը, Ֆարել Ուիլյամսը և այլք:

 

fastnews-ads-banner