Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան GQ-ին տված հարցազրույցում պատասխանել է նաև կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության վերաբերյալ հարցին:
«Ամեն ինչ շատ գեղեցիկ էր այն ժամանակ, բայց հիմա ամեն ինչ մեկընդմիշտ ավարտված է:
Ակումբի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածության մասին էլ կասեմ, որ ես այդ գործում լավը չեմ»,- ասել է կատալոնացի մասնագետը:
Հիշեցնենք, որ 54-ամյա Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել էր 2008-2012 թվականներին և նվաճել հնարավոր բոլոր տիտղոսները:
Կարդացեք նաև`


