Հայտնի դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանն այժմ գտնվում է Հայաստանում: Նա հատուկ եկել է Հայաստան, որպեսզի նկարահանվի «Շարմ» հոլդինգի «Մեկին մեկ» նոր գեղարվեստական ֆիլմում: Դիմահարդարը նոր նախագծում կմարմնավորի ինքն իրեն: Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը.
«Իհարկե, կատակերգություն է. ինձ նայեք, ես կարո՞ղ եմ ուրիշ դեր խաղալ: Տեղով դեմք եմ: Մամ ջան, պապ ջան, նայեք... Շատ-շատ ուրախ եմ և անհամբերությամբ եմ սպասում: Ամեն օր հայերեն եմ խոսում, որ լեզուս բացվի, քանի որ ֆիլմում հայերեն եմ խոսելու»,- անկեղծացել է Ավետիսյանը
«Շարմ» հոլդինգը մեկնաբանել է նրա մասնակցությունը.
«Դիմավորեք, մեր գլխավոր անակնկալը՝ անզուգական Գոհար Ավետիսյանը նորամուտը կնշի կինոյում: Հուսով ենք, որ մեր ֆիլմում քո դերը կդառնա քեզ համար նոր շրջանի սկիզբ և բոլորին կպարգևի մեծ ուրախություն եւ ժպիտներ»:
Ֆլմում նկարահանվում են նաև Վահե Զիրոյանը, Թամարա Պետրոսյանը, Մկրտիչ Արզումանյանը և այլ սիրված դերասաններ ու դերասանուհիններ:



