Logo

Գոռ Մինասյանը` Իսլամական համերաշխության խաղերի հաղթող

00:22 / 13.11.2025Ծանրամարտ
null

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը (+110կգ) դարձել է Իսլամական համերաշխության 6-րդ խաղերի հաղթող։

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունների քառակի արծաթե մեդալակիր Մինասյանը գրանցել է երկամարտի 460կգ (213+247) արդյունք` արժանանալով ոսկե մեդալի։ 31-ամյա ծանրորդը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում։

Մինասյանն առաջ է անցել Ալի Ռուբայավիից (Իրաք, 458 կգ) և Ռեզա Հասանպուր Ֆերեմիից (Իրան, 425)։

fastnews-ads-banner