Logo

Հաղթական նետում խաղավարտի ազդանշանի պահին. Յանիսի գեյմ-վիները

10:28 / 04.11.2025Բասկետբոլ
null

NBA-ի կանոնավոր առաջնության «Ինդիանա» – «Միլուոկի» հանդիպումը թրիլերային ավարտ ունեցավ:

Հանդիպման վերջնամասում հաշիվը հավասար էր՝ 115:115, սակայն վերջին վայրկյաններին գրոհեցին «Բաքսի» բասկետբոլիստները, և նրանց առաջատար Յանիս Ադետոկունբոն հաղթական նետում կատարեց խաղավարտի ազդանշանի պահին: Հանդիպումն ավարտվեց 115:117 հաշվով:

Հույն հարձակվողը վաստակեց 33 միավոր, տիրեց 15 ռեբաունդի, կատարեց 5 ասիստ և գրանցեց 2 խլում:

Ընթացիկ մրցաշրջանի 6 խաղում Յանիսի ցուցանիշներն են՝ 34 միավոր, 13,8 ռեբաունդ, 6,8 ասիստ:

«Միլուոկին» 7 խաղում գրանցել է 5 հաղթանակ և Արևելյան կոնֆերենցիայում երրորդ տեղում է:

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Խաղերը հեռարձակվում են նաև Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner