Logo

«Հաղթել «Բարսային» ու դառնալ չեմպիոն». Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասին

20:20 / 19.08.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Լուիշ Ֆիգուն խոսել է 2025/26 մրցաշրջանում ակումբի նպատակների մասին, հայտնում է Diario Sport-ը։

«Կարծում եմ` ակումբը նախորդի նման վատ մրցաշրջանից հետո կփորձի հզորանալ` ամրապնդելով անհրաժեշտ դիրքերը։ Մենք նաև պետք է տեսնենք, թե ինչպես է թիմն արձագանքում Մոդրիչի հեռանալուն։

Իհարկե, «Ռեալի» նպատակը «Բարսային» հաղթելն ու չեմպիոն դառնալն է, ինչպես նաև մյուս տիտղոսները նվաճելը»,- նշել է պորտուգալացի ֆուբոլիստը։

«Արքայական ակումբը» նախորդ մրցաշրջանում տիտղոս չէր նվաճել։

fastnews-ads-banner