Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի հետ պայքարում: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը:
Հայ թենիսիստն առաջին սեթում մեկ բրեյք է կատարել, իսկ երկրորդում՝ երկու:
Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկուսում էլ հաղթել է:
1/8 եզրափակիչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ անհատական դիմակայության հաշիվն է՝ 1-2: Նրանք չեն հանդիպել 3 տարի: