Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվեց Լիմասոլի «Արիսին»։
Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվեց 72-րդ րոպեին։ Նա նորամուտը նշեց եվրագավաթային մրցաշարերում։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին Ֆելչուտում, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ին։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում
«Արիս Լիմասոլ» (Կիպրոս) - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)` 3-2 (տեսանյութ)
Ջեյդեն Մոնտնոր, 6, Գիորգի Կվիլիտայա, 16, Էդի Սեմեդո, 87 - Լամին Քոլի, 78, 81


