Logo

Հարոյանը նորամուտը նշեց Հունգարիայում և մրցեց Հարությունյանի թիմի դեմ

23:50 / 27.07.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը նորամուտը նշեց Հունգարիայի առաջնությունում, որի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կազինցբարցիկան» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Պուշկաշ Ակադեմիային»։

32-ամյա պաշտպանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

«Պուշկաշ Ակադեմիայի» կազմում էլ 77-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի մեկ այլ պաշտպան Գեորգի Հարությունյանը։

Հարոյանը վերջերս էր հեռացել «Փյունիկից» ու տեղափոխվել «Կազինցբարցիկա»։

Հունգարիայի առաջնություն, առաջին տուր

«Պուշկաշ Ակադեմիա» - «Կազինցբարցիկա»` 2-1

Լամին Քոլի, 47, 52 - Բենցե Սոս, 90+2

fastnews-ads-banner