Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքի «Գրադսկի» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Չեռնոգորիայի թիմի դեմ և մարտական ոչ-ոքի գրանցեց` 2-2:
Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացեց հաշիվը: Ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խլեց գնդակը, փոխանցեց խաղընկերոջը, իսկ հետո եզրափակեց գրոհը դարպասի գրավմամբ:
5-րդ րոպեին տանտերերը պատասխանեցին Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Վասիլյե Աջիչի գոլով:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Չեռնոգորիային հաշվի մեջ առաջ մղեց կիսապաշտպան Անդրեյա Բուլատովիչը: Այս դրվագում Հայաստանի հավաքականի պաշտպանական գիծը ձախողվեց:
81-րդ րոպեին 25-ամյա կիսապաշտպան Սպերցյանը տուգանային հարվածով գնդակն ուղարկեց Պոպովիչի դարպասը և ոչ-ոքի կորզեց Հայաստանի հավաքականի համար:
Սա Հայաստանի հավաքականի համար նիդերլանդցի Ջոն վան'տ Սխիպի գլխավորությամբ չորրորդ խաղն էր, նախորդ երեքում թիմը խոշոր հաշվով պարտվել էր (երկու անգամ` Վրաստանին, մեկ անգամ` Կոսովոյին):
Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումը հեռարձակվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին Պրիշտինայում ընկերական խաղ էր անցկացրել Կոսովոյի թիմի դեմ և պարտվել 2-5 հաշվով:
Ընկերական խաղ
Չեռնոգորիա - Հայաստան` 2-2 (տեսանյութ)
Վասիլյե Աջիչ, 5, Անդրեյա Բուլատովիչ, 52 - Էդուարդ Սպերցյան, 1, 81