Logo

ՀՖՖ հայտարարությունը տոմսերի վաճառքի զեղծարարության վերաբերյալ

16:40 / 22.05.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքի վերաբերյալ:

«Հարգելի երկրպագուներ,

Համացանցում հայտնվել են կայքեր, որոնք վաճառում են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսեր։

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի համագործակցում այդ կայքերից որևէ մեկի հետ։

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել:

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման՝ այդ բոլոր կայքերում, մասնավորապես, https://ticket-am.com/ վաճառվող տոմսերը կեղծ են։

Հայաստան – Պորտուգալիա հանդիպման, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ ՀՖՖ պաշտոնական կայքում և սոցիալացական ցանցերի էջերում, իսկ վաճառքը իրականացվում է բացառապես https://tickets.ffa.am/ կայքում:

Խնդրում ենք բոլորին զգուշանալ https://ticket-am.com/ և անհայտ ծագման այլ նմանատիպ կայքերից, վստահել միայն պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը»:

fastnews-ads-banner