Logo

Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանության արդյունքները

16:20 / 15.07.2025Ֆուտբոլ
null

Հուլիսի 15-ին տեղի է ունեցել 2025/26 մրցաշրջանի Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․

«Միկա» - «Սարդարապատ»
«Վայք» - «Կիլիկիա»
«Բենտոնիտ» - «Անդրանիկ»
«Արարատի Արաքս» - «Լեռնային Արցախ»
«Սյունիք» - «Հայք»
«Գանձասար» - «Ալաշկերտ»

Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։

«Փյունիկը», «Ուրարտուն», «Վանը», «Արարատը», «Շիրակը» և ԲԿՄԱ-ն պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչից։

Fastex Պրեմիեր լիգայի գործող հաղթող «Նոան» և երկրի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակչից:

Քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի դիմակայությունները բաղկացած կլինեն երկուական հանդիպումից:

Կարդացեք նաև՝

fastnews-ads-banner