Logo

Հայաստանի հավաքականը Բուդապեշտ մեկնելուց առաջ վերջին մարզումն է անցկացրել

23:27 / 09.10.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտ մեկնելուց առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում անցկացրել է վերջին մարզումը:

Եղիշե Մելիքյանի գլխավորած Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կհյուրընկալվի Հունգարիայի ազգային թիմին, իսկ երեք օր անց Դուբլինի «Ավիվա» ստադիոնում կմրցի Իռլանդիայի դեմ, որին սեպտեմբերի 9-ին «Հանրապետական» ստադիոնում հաղթել էր 2-1 հաշվով:

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում երկու տուրից հետո Պորտուգալիան 6 միավորով առաջատարն է, Հայաստանը՝ երեք միավորով երկրորդը, Հունգարիան և Իռլանդիան մեկական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

fastnews-ads-banner