Logo

Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում մեդալներ են նվաճել

18:15 / 26.07.2025Հրաձգություն
null

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել:

Գոռ Խաչատրյան - Հովհաննես Մարգարյան - Հայկ Մինասյան եռյակը 1696 միավորով ոսկե մեդալ է նվաճել մեծահասակների թիմային պայքարում:

Գոհար Հարությունյան - Լիլիթ Մկրտչյան - Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավորով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Արուսյակ Գրիգորյանն անհատական պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել: Որակավորման փուլում Գրիգորյանը խոցել է 559 միավոր և հայտնվել լավագույն քառյակում։ Բրոնզե եզրափակիչում նա 8-6 հաշվով հաղթել է ուկրաինացի մարզուհու:

fastnews-ads-banner