Logo

Հայաստանի Մ15 հավաքականը պարտությամբ ավարտեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը

16:39 / 03.11.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի Մ15 հավաքականն Ալբանիայում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին խաղում 1-2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցների թիմին։

Նարեկ Դավթյանի գլխավորած թիմից 11-մետրանոցից գոլով աչքի ընկավ «Փյունիկ-11-1»-ի կիսապաշտպան Նարեկ Ավետիսյանը։

Հայ ֆուտբոլիստները մրցաշարում պարտվեցին բոլոր երեք խաղերում։

fastnews-ads-banner