Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականն Ավանի ակադեմիայում Հունաստանի թիմի դեմ անցկացրեց ընկերական խաղ, որն ավարտվեց 2-2 հաշվով:
Հայաստանի Մ17 հավաքականից գոլ խփեցին Մհեր Հարությունյանն ու Արմեն Ղազարյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի և Հունաստանի Մ17 հավաքականները ևս մեկ ընկերական խաղ էին անցկացրել, հյուրերը հաղթել էին 3-1 հաշվով:


