Ռուսաստանի չորրորդ լիգայի 19-րդ տուրում «Կուբան Հոլդինգը» տանը 3-1 հաշվով հաղթել է Ստավրոպոլի «Դինամոյին»։
Տանտերերից 76-րդ րոպեին հեռվից հարվածով անզուգական գոլ է խփել հայ պաշտպան Ռուսլան Բաբայանը` գրավելով դարպասի հեռավոր անկյունը։
Այդ խաղում Բաբայանը նաև ասիստ է կատարել` խաղավերջում օգնելով գոլով աչքի ընկնել Օմար Պոպովին։
Բաբայանը 2025թ. հունվարին է վերադարձել «Կուբան», 15 խաղում 1 գոլ է խփել, կատարել 2 արդյունավետ փոխանցում։ Նա 2022թ. մայիսին հրավիրվել է Հայաստանի Մ19 հավաքական, մասնակցել 2 հանդիպման։


