Logo

Հայաստանի ներկայացուցիչ Ֆլորա Բիչախչյանը հաղթող է ճանաչվել «Նոր ալիք 2026» երգի մրցույթում

12:59 / 24.08.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հայաստանը ներկայացնող Ֆլորա Բիչախչյանն հաղթող է ճանաչվել Կազանում անցկացված «Նոր ալիք 2026» երգի մրցույթում՝ արժանանալով Grand Prix մրցանակին: 

Հաղթողին հայտարարել է կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը՝ նրան անվանելով «բարձր վոկալային վարպետություն ունեցող կատարող»։

Երգչուհին վստահեցրել է՝ մասնակցելով այս մրցույթին՝ ստացել է շատ ավելին, քան կարող էր ենթադրել.

«Ինչպես ասում են, սրանք 40 աստիճան ջերմության ժամանակ իմ երազներն են, քանի որ ես առաջին անգամ եմ կյանքում ինչ-որ մրցույթում հաղթում։ Ես կյանքում երբեք չեմ զբաղեցրել նույնիսկ երրորդ հորիզոնական, անգամ հանդիսատեսի համակրանքին չեմ արժանացել։ Ես այնքան էի համակերպվել այն մտքին, որ ինձ համար դա անհնար էր թվում, ուստի այստեղ էի եկել առանց որևէ սպասումների»,- ասել է Ֆլորան:

Բիչախչյանն անկեղծացել է, որ իր հաղթանակն անհավանական է համարում, քանի որ այն երգերը, որոնք երգչուհին կատարել է մրցույթի ժամանակ, գրվել էին իր և իր ընկերների կողմից՝ կատակով:

fastnews-ads-banner