Logo

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Չինաստանում

13:49 / 20.05.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հայաստանի մշակութային տարվա շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Չինաստանում։ 

Մայիսի 23-ին Նվագախումբը հրավիրված է մասնակցելու Շանհայի Չենշան երաժշտական փառատոնին՝ Ասիայում անցկացվող ամենամեծ դասական երաժշտության փառատոնին։ Համերգի ծրագրում ներկայացված են Արամ Խաչատրյանի և հայտնի համաշխարհային դասական գլուխգործոցները։ 

Այս տարի լրանում է Խաչատրյանի «Սպարտակ» բալետի 70-ամյակը, այդ առիթով համերգի ծրագրում ներկայացվելու են հատվածներ այս ստեղծագործությունից, ինչպես նաև Խաչատրյանի այլ ստեղծագործություններ:

Փառատոնը յուրաքանչյուր տարի ներգրավում է 10,000-ից ավելի հանդիսատես։ Համերգները հեռարձակվում են առցանց, որը յուրաքանչյուր տարի դիտում է 72 միլիոնից ավելի ունկնդիր։

 Նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ չինացի դաշնակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Քսիանգ-Դոնգ Կոնգը, ով կկատարի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:

Համերգը նպատակ ունի հանրահռչակելու նվագախմբի կատարողական արվեստը և ընդգծելու Խաչատրյանի բացառիկ ներդրումը համաշխարհային երաժշտարվեստում։

Նվագախմբի երկրորդ համերգը կկայանա մայիսի 24-ին Ֆուջիանի մեծ թատրոնում։

Համերգները կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։

 

 

fastnews-ads-banner