Logo

Հայտնի է` երբ «Ռեալը» կներկայացնի Մաստանտուոնոյին

19:15 / 13.08.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» ակումբի նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին կներկայացնի օգոստոսի 14-ին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Շնորհանդեսի միջոցառումը տեղի կունենա «Արքայական ակումբի» մարզաբազայում, մեկնարկը` Երևանի ժամանակով 15:00-ին։

Արգենտինացի վինգերն օգոստոսի 14-ին կդառնա 18 տարեկան։ «Լոս Բլանկոսը» նրա տեղափոխության համար «Ռիվեր Փլեյթին» վճարել է 45 միլիոն եվրո։ Կողմերը կստորագրեն 6 տարվա պայմանագիր։

Եզրայինը «Ռիվերում» 64 խաղում 10 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։

fastnews-ads-banner