Logo

Ինչու է փոխարինվել Զախարյանը փոխարինման մտնելուց հետո

12:58 / 02.11.2025Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն հայտնել է, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանն ազդրի մկանային անհարմարություն է զգացել «Աթլետիկի» դեմ Լա լիգայի 11-րդ տուրի խաղում (3-2), հաղորդում է Sport24-ը:

«Արսենն անհարմարություն է զգացել ազդրի մկանի հատվածում, բայց այս պահին վնասվածք չկա։ Մարզիչը նրան փոխարինել է՝ նախազգուշական նկատառումներից ելնելով»,- ասել է բասկյան ակումբի խոսնակը:

Հիշեցնենք, որ Զախարյանը բասկյան դերբիում 41-րդ րոպեին էր խաղադաշտ դուրս եկել, իսկ 82-րդ րոպեին փոխարինվել էր: 68-րդ րոպեին Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը գոլ էր խփել, սակայն խաղից դուրս վիճակի պատճառով դարպասի գրավումը չեղարկվել էր:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner