«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում են ընդգրկվել Գոռ Մալաքյանը, Արթուր Մկրտչյանը, Արթուր Ավագյանը և Գուրգեն Հակոբյանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնել էր, որ «Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը որոշում է կայացրել ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:


