Logo

Հենդերսոնը հեռացավ «Այաքսից»

14:54 / 10.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը հեռացել է Ամստերդամի «Այաքսից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ցանկանում եմ երախտագիտության խոսքս ուղղել ակումբի հետ կապ ունեցող բոլոր անձանց, որոնք ինձ հնարավորություն են տվել լինելու այս հրաշալի միջավայրում: «Այաքսում» խաղալն ինքնին մեծ պատիվ էր:

Ավելի մեծ պատասխանատվություն էր ավագի թևկապով թիմին առաջնորդելը: Միակ ափսոսանքս այն է, որ չկարողացանք ավելի մեծ հաղթանակներ գրանցել մեր հրաշալի երկրպագուների համար: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում նրանք կզգան մեծ հաղթանակների քաղցրությունը»,- նշել է Հենդերսոնը:

35-ամյա ֆուտբոլիստը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը, որի ժամկետն ուժի մեջ էր մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Հենդերսոնը 2024 թվականի ձմռանն էր Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Էթիֆաքից» տեղափոխվել «Այաքս», որի կազմում մասնակցել է 57 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 9 արդյունավետ փոխանցում:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner