Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոսիկեն հերքել է իտալական La Stampa պարբերականի տեղեկությունը, թե գերմանացի մարզիչը գլխավորելու է «Ռոման», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Տեղեկությունը, թե Կլոպը գլխավորելու է «Ռոման», իրականությանը չի համապատասխանում»,- ասել է գործակալը:
Կլոպը հունվարի 1-ից Red Bull-ի ֆուտբոլային բաժնի ղեկավարն է: Մինչև այդ նա 9 տարի գլխավորում էր «Լիվերպուլը»: