Logo

«Հիմար արարք էր նման փորձառու խաղացողի համար». Գուլիտը` Կարվախալի կարմիր քարտի մասին

19:54 / 17.09.2025Ֆուտբոլ
null

«Միլանի» ու Նիդերլանդների ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Ռուդ Գուլիտը խոսել է «Մարսելի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալի ստացած կարմիր քարտի մասին, հայտնում է Sport1-ը։

«Նման փորձառու ֆուտբոլիստի համար հիմար արարք էր»,- ասել է Գուլիտը։

Կարվախալը «Մարսելի» դեմ հանդիպման 72-րդ րոպեին գլխով հարվածել էր մրցակցի դարպասապահ Խերոնիմո Ռուլիին, ինչի արդյունքում հեռացվել էր դաշտից։

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner