Logo

Հրանտ-Լեոն Ռանոսը՝ հեթ-տրիկի հեղինակ

21:20 / 28.09.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 9-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմը Հրանտ-Լեոն Ռանոսի հեթ-տրիկի շնորհիվ մրցակցի խաղադաշտում 4-2 հաշվով հաղթել է «Բոխոլտին»:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողն անցկացրել է ամբողջ հանդիպումը և աչքի ընկել 13-րդ, 45-րդ ու 89-րդ րոպեներին։ Երրորդ գոլը 21-ամյա Ռանոսը խփել է անկյունայինից կատարած հարվածով։

Հայ հարձակվողը երկրորդ հանդիպումն է անցկացրել Ռեգիոնալ լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ «Բորուսիայի» երկրորդ թիմը 18 միավորով չորրորդ տեղում է։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը դեռ հանդիպում չի անցկացրել «Բորուսիայի» գլխավոր թիմի կազմում։

fastnews-ads-banner