Logo

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

14:25 / 10.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանը ներկայացնող ակումբի պաշտոնական էջը:

38-ամյա կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում:

Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել 1 գոլ:

Հիշեցնենք, որ «Վանի» գլխավոր մարզիչ է նշանակվել Էդգար Թորոսյանը: «Ֆասթ Սպորտ»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանն էլ օրեր առաջ հայտնել էր, որ Վալերի Հովհաննիսյանն ակտիվ քայլեր է ձեռնարկում չարենցավանյան ակումբը նոր ֆուտբոլիստներով համալրելու ուղղությամբ:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner