Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն «Արարատ-Արմենիայում» ելույթներն ավարտելուց հետո վերադարձել է «Սոչի», հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել հայկական ակումբում: Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածն էլ վարձավճարով անցկացրել էր «Փյունիկում»:
«Սոչիի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կսպառվի 2027 թվականի հուլիսի 1-ին: Հարությունյանը 2024 թվականի հունվարին էր տեղափոխվել «Սոչի»: